A
A
Քննարկում սահմանադրական բարեփոխումների շուրջ
Այսօր տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական
հանձնաժողովի վեցերորդ նիստը:
Շարունակվեցին «Իշխանությունների բաժանում և հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ քննարկումները:
Այլ օրակարգային հարցերի շրջանակում քննարկվեց և որոշվեց միասնական կարգով
քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները. համարժեք բնույթի առաջարկությունները կառանձնացվեն միասնական փաթեթներով` դեկտեմբերին կազմակերպվելիք հատուկ
նիստերի ընթացքում դրանք ներկայացնող անձանց մասնակցությամբ քննարկվելու նպատակով:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. նոյեմբերի 1-ին: