Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բախում կարմիրների եւ դեղինների միջեւ

Հասարակություն
192d30efb8dbec5c01c2944f2dd69051

«Ազատագրենք հուշարձանն օլիգարխիայից» նախաձեռնող խումբն իրազեկման երթով շարժվեց դեպի Նորքի զանգվածում գտնվող «Երեւան Սիթի» սուպերմարկետ։

Նախաձեռնող խմբին՝ դեղին գլխարկով ակտիվիստներին դիմավորեցին կարմիր գլխարկովները։ Տեղի ունեցավ բախում երկու կողմերի միջեւ։ Կարմիրները գոռում էին՝ «կորեք այստեղից, գրանտակեր բոմժեր», և հարվածում էին կաղիններով։

Դեղինները գոռում էին՝ «չօգտվել սիթիներից», եւ բաժանում էին բուկլետներ, որոնց մեջ գրված էր, որ «սիթիների» գոյությունը խթանում է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների արտագաղթը։

Ի դեպ, ոստիկանները չեն նկատում կարմիրների հարձակումները։