Սերժ Սարգսյանի մայր. «Իմ Սերժը շախմատ ա խաղում, վեչ թա կազինո»
Yerkir.am-ի թղթակիցն Արցախում այցելել է Սերժ Սարգսյանի ծնողների` Ազատի եւ Նորայի տուն եւ զրուցել նրանց հետ: Ներկայացնում ենք մի հատված
- Ամեն նախագահի նաև քննադատում են, ո՞նց եք վերաբերվում Ձեր որդուն քննադատողներին:
- Դե, թող քննադատին: Տի մարդ չի ինիլ, վեր ուրան քննադատին վեչ: Ասում ա` շահեն հարը շահեն քմակեն քաշում ա (անգամ շահի` թագավորի հայրը կարող է շահի հետեւից խոսել): Հու հինչ օզում ա` թող ասե, սաղի բերանը հո փակելու չը՞նք: Ես իմ երեխուս անա արխային ըմ, վեր ինքը մաքուր ու հայրենասեր մարդ ա: Արխային ըմ, վեր ինքը թալանչի չի:
- Վերջերս ընդդիմադիր մի կուսակցության ներկայացուցիչ` Զարուհի Փոստանջյանը, Սերժ Սարգսյանին մեղադրեց, թե նա 70 միլիոն եվրո է պարտվել կազինոյում:
- Հո՞ւվ ա ասալ, էն Րաֆֆիի կուսակցությունի՞ց: Հա, բայց հի՞նչ ա տեռալ (ինչ է դառել), վեր ասալ ա, հի՞նչ ա առաջ գցալ, մնացալ ա ուրան փիսոթունը (վատություն): Ես ընդի ըմ գիդում, վեր իմ խոխաս մաքուր ա, համ հայրենասեր ա, համ աշխատող ա: Իմ Սերժը շախմատ ա խաղում, վեչ թա կազինո:
Այստեղ Ազատ Սարգսյանը խոսակցության մեջ մտավ ու կնոջը հանդիմանեց. «Հի՞նչս է էդքան թարիփ անում» («Ի՞նչ ես այդքան գովաբանում»):
Տիկին Նորան դարձավ լրագրողին.- Դե, ճիշտ ա էլի ասում Ազատը: Ինչի՞, դուք չգիտե՞ք ձեր նախագահը ինչպիսի մարդ ա, որ ես պիտի ասեմ: Ես իմ տղային չեմ ուզում գովաբանեմ, ես գյուդում ըմ, վեր իրանից առաջ եղած նախագահներն էլ ըն ուրանց արդարացրալ:
- Տիկի'ն Նորա, իսկ ինչո՞վ են միմյանցից տարբերվում ձեր երեք տղաները:- Երեքն էլ լավն են: Հալա մի անգամ բարձր տոնով խոսացած չկան: Երբ դպրոցական էին, ես գործից եկալ ըմ, երեքն էլ օրագրերը պերալ տրալ ըն իմ առաջ, մինչև ստորագրալ չըմ, օրիշ գործ ըրալ չըմ: Դե, ինչքան օժըս պատալ ա, ըրալ ըմ. չորս տղամարդ տանը, հարդուկ ա, լվացք ա, էս մեկը, էն մեկը ըրալ: Խոխեքս էլ խելունք ըն տուս եկալ: Սաշիկը սերտը պերակ ա (սիրտը բարակ` խղճով), Սերժը համեստ ա շատ, Լևոնն էլ` ծիծաղը երեսին, բարի:
Ամբողջական հոդվածն այստեղ