Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանից ամբաստանյալ է փախել

Հասարակություն
b9baae75146b5196dc04c311f1b75688

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից այսօր ամբաստանյալ է փախել։

Դատարանում նշանակված էր Սերոբ Քերոբի Մխիթարյանի գործով հերթական դատական նիստը։

21-ամյա Սերոբ Մխիթարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն և նույն մասի 1.1 կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ ոստիկանության Էրեբունու բաժնում գործ է հարուցվել քր.օր-ի 355 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ փախուստն ազատազրկման վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից. այն պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։

Այս պահին քայլեր են ձեռնարկվում ամբաստանյալին հայտնաբերելու ուղղությամբ։