Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գայլը 20 ոչխար է վնասել

Հասարակություն
3e2b3465daacae9d6c714e93774e9db0

Գայլի հարձակումից տուժել է Սիսիանի շրջանի Թասիկ գյուղի Հովհաննիսյաններին պատկանող մանր եղջերավոր 20 գլուխ անասունը:

Ոչխարիներից 18-ին տարբեր աստիճանի վնասվածքներով գյուղացիները գտել են մոտակա դաշտերից, իսկ 2 գլուխ ոչխարին այդպես էլ գտնել չի հաջողվել։ Ենթադրում են, որ գայլը փախցրել- տարել է: Միրվարդ Ղազարյանը Հովհաննիսյանների տնտեսությունում է աշխատում:

Առավոտյան ամուսնու հետ գոմ հասնելուն պես տեսել են այս ու այն կողմ ընկած ոչխարներին:

Մարդիկ հարկադիր սպանդի են ենթարկում այն ոչխարներին, որոնք ունեն մեծ վերքեր: Հովհաննիսյաններին պատճառված վնասը գերազանցում է 1 մլն դրամը: