Երվանդ Ենգիբարյանի հիշատակին ներկայացում կլինի
«Մինչև հոկտեմբերի 24-ը ոչ մի ներկայացում, փորձ չի լինելու», -«Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Նոնա Գրիգորյանը։
Նա նաև հերքեց համացանցում տարածված այն տեղեկատվությունը, թե թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանն անտեսելով այն հանգամանքը, որ երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է դերասան Երվանդ Ենգիբարյանը՝ իր նոր ներկայացումը բեմադրելու նպատակով ստիպել է թատրոնի բոլոր դերասաններին գալ թատրոն և փորձեր անցկացնել։
«26-ին խաղալու ենք «Զվաննի Բալետ» ներկայացումը, որը բեմադրել է հենց Ենգիբարյանը, ու այդ ներկայացումը նվիրվելու է նրա հիշատակին»,- ասաց Ն. Գրիգորյանը և հավելեց, որ այս ներկայացման համար փորձեր սկսելու են կատարել հոկտեմբերի 26-ից մեկ-երկու օր առաջ։
Հոկտեմբերի 22-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում, որի ընթացքում մահացել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Երվանդ Ենգիբարյանը։