Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԵԿ-ը համաձայն չէ հետազոտության հետ

Հասարակություն
a1d4b524ec34da1b02e148573522755a

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադառնալով մեր հրապարակմանը, տեղեկացնում են.
«a1plus.am կայքի «Ինչու՞ են մարդիկ լքում Հայաստանը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ տեղեկացնում ենք, որ հոդվածում հնչած տեսակետը, ըստ որի, արտագաղթի պատճառներից մեկը «հարկային մարմինների կողմից հաճախակի իրականացվող չարտոնված ստուգումներն են», իրականությանը չի համապատասխանում: Մասնավորապես, 2012թ.-ին ԱՊՀ անդամ երկրներից ամենաքիչ հարկային ստուգումներ/ստուգայցերն անցկացվել են Հայաստանում՝ ընդամենը 1.5 հազար, ինչը 2011-ի համեմատ կրճատվել է 25%-ով:
Ընդ որում, 1 հարկային աշխատողին բաժին ընկնող լրացուցիչ հավաքագրված գումարներն ըստ ստուգայցերի, Հայաստանում կազմել են 32,3 հազ. ԱՄՆ դոլար, ինչը գերազանցում է Ուկրաինայի (17,6 հազ. ԱՄՆ դոլար), Բելառուսի (23,5 հազ. ԱՄՆ դոլար), Մոլդովայի (28,5 հազ. ԱՄՆ դոլար) և Տաջիկստանի (31,8 հազ. ԱՄՆ դոլար) համանման ցուցանիշները»:

Հիշեցնենք, որ հրապարակումը պատրաստվել էր Քոլոլյան հիմնադրամի (Տորոնտո, Կանադա) ներկայացրած զեկույցի հիման վրա, և տեղադրված էր ակտիվ հղում, ինչը կրկնում ենք։ Հետազոտություններին կարող եք ծանոթանալ այստեղ