«Բարեւ Երեւանն» առաջարկում է
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը դասագրքերի բաշխման ու վարձավճարների հավաքագրման առնչությամբ մարզերից ահազանգեր է ստացել, որ մարզային կրթության վարչություններից դպրոցներին պարտադրում են իրացնել դպրոցների գրադարաններում եղած բոլոր դասագրքերն այն դեպքում, երբ աշակերտների թիվը պակասել է, կամ 5-րդ տարում դասագիրքը նույն արժեքով է տրվում աշակերտին, ինչ առաջին տարում:
«Կա ահազանգ այն մասին, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին միայն ԴՇՀ-ի (Դասագրքերի շրջանառու հիմնադրամի) հրատարակած դասագրքերն են տրվում անվճար, իսկ պետբյուջեով հրատարակված գրքերը՝ գումարով»,- նշված է «Բարեւ Երեւան» -ի հաղորդագրության մեջ:
Խմբակցությունն առաջարկում է. «Ժամանակն է վերանայել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի գործունեությունը և գտնել դասագրքերի օգտագործմանը նպաստող ավելի արդյունավետ ու փոխշահավետ մեխանիզմ»: