Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հո մենք գերի չե՞նք ընկել». վեճ ԱԺ դահլիճում

Քաղաքականություն
cc5afe225200cbd7159898206d01eaa9

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շարունակելով սահմանին սեպտեմբերի 25-ի միջադեպին և ԱԺ նախագահի պարզաբանմանը, թե պաշտոնական գրություն են ստացել, ըստ որի՝ Զարուհի Փոստանջյանի ազատ տեղաշարժը չի խոչընդոտվել, արձագանքեց.
-Պրն Աբրահամյան, Ձեր վերադասը ռուսական էֆէսբե՞ն է։
-Դուք ձեր ասածներին հավատո՞ւմ եք։ Ձեր փորձը՝ խաթարել ԱԺ գործունեությունը, մեր շահերից չի բխում,- պատասխանեց ԱԺ նախագահը։


ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը բարկացավ այս ամենից.«Այսքան ուրախ կյանքը մեր ԱԺ կանոնակարգն է տվել»։ Եվ հիշեց մի անեկդոտ այն մասին, որ փեսան զոքանչին ուսերին դրած է ման տալիս, որպեսզի երեսը չտեսնի. «Մենք մեր ուսերին տանում ենք որոշ պատգամավորների, որ նրանց չտեսնենք։ Դեժավյուի նման ամեն ինչ կրկնվում է, նրանք հնարավորություն ունեն այդ հարցերն այլ պահի բարձրացնել և չխանգարել մեր աշխատանքները»։
Նրա խոսքը շարունակեց Վարդան Այվազյանը. «Հո մենք գերի չե՞նք ընկել»։

Դիտեք նաեւ տեսանյութը