Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ի կանաչ լույսը ՀՀ քաղաքացիների համար

Քաղաքականություն
acd629422f920e3acb68d15dbe62d9af

Եվրոպական խորհրդարանն այսօր կանաչ լույս է վառել Հայաստանի համար.հավանության է արժանացրել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայնագիրը։ Ըստ Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի՝ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկու ամիս անց այն օրից, երբ ԵՄ անդամ բոլոր երկրները կվավերացնեն այն։

Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերը սահմանում են՝

- ավելի ցածր վիզաների համար գանձվող վճարներ բոլոր քաղաքացիների համար. /60-ից կնվազի 35 եվրոյի/
- վճարների վերացում որոշ քաղաքացիների համար (օրինակ՝ ընտանիքի անդամներ և կենսաթոշակառուներ),
- դիմումների ուսումնասիրման առավելագույնը 10 օրացույցային օրվա ժամկետ,
- օժանդակ փաստաթղթերի պարզեցված պահանջներ,
- որոշ կատեգորիաների համար բազմակի մուտքի վիզաների ավելի շատ տրամադրում (օրինակ՝ գործարարներ),
- դիվանագիտական անձնագրերի առանց վիզաների պահանջի վերացում և
- ավելի լավ շարժունակություն անվտանգ և լավ կառավարվող միջավայրում։

Երկու համաձայնագրերի շուրջ բանակցությունները Հայաստանի և Եվրամիության միջև մեկնարկել էին 2011-ին: