Նոր խոստովանություններ «Հարսանաքարի գործով» (տեսանյութ)
Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի գործով» ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը հայտարարեց, որ ինքն է Վահե Ավետյանի հետ «կոնտակտի մեջ եղել» և միայն ինքն է նրան վնասվածքներ պատճառել։
Նրանից հետո ցուցմունք տալու խնդրանքով հանդես եկավ մյուս ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը։ Նա պատմեց դեպքի օրվա մանրամասները եւ խոստովանեց, որ ինքն է կռվել ու նաեւ հարվածներ հասցրել տուժող Արտակ Բայաթյանին։ Այս ցուցմունքից հետո էլ ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը որոշեց անկեղծանալ. ըստ նրա ցուցմունքի՝ նա էլ վիճաբանության մեջ է եղել տուժող Գարիկ Սողոմոնյանի հետ։
Հիշեցնենք, որ թե ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը, թե Արթուր Բաբլոյանը ավելի վաղ հրաժարվել էին դատարանին ցուցմունք տալ։ Նրանք պատասխանեցին նաեւ մեղադրող կողմի ու դատարանի հարցերին, սակայն կտրականապես հրաժարվեցին պատասխանել պաշտպան Տիգրան Եգորյանի հարցերին։
Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 11-ին։