A
A
«ԱԺ նախագահի գործողություններն ապօրինի են»
Անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը ԵԽԽՎ-ում՝ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմում, Զ. Փոստանջյանը նշեց, որ նրա գործողություններն ապօրինի են։
«Իր ապօրինի հայտարարության վերաբերյալ արդեն համապատասխան բողոքներ ներկայացրել եմ Եվրոպայի խորհրդի կանոնակարգի հանձնաժողով։ Երբ իր կողմից կլինի պաշտոնական գործընթաց այդ հայտարարությունը դնելու շրջանառության մեջ, կլինի նաեւ պաշտոնական պատասխան»,- եզրափակեց Զ. Փոստանջյանը։