A
A
Փոստանջյանը, կազինոն, 70 միլիոնը (տեսանյութ)
ԵԽԽՎ նստաշրջանում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե լուրեր կան, որ Սերժ Սարգսյանը եվրոպական կազինոներում 70 միլիոն եվրո է տանուլ տվել։
«Ձեր ասածը՝ կապված կազինոյի հետ, Ձեր հերթական երեւակայության արդյունքն է։ Ես երբեք Եվրոպայում որեւէ կազինոյում չեմ խաղացել, հնարավորություն էլ չունեմ տնօրինելու 70 մլն եվրոյի։ Եթե հնարավորություն ունենայի, մի մասը Ձեզ կնվիրեի, որպեսզի Ձեր մեջ այդքան չարություն չկուտակվեր... Համարեք, որ ես Ձեզ չպատասխանեցի»,- հակադարձեց Սերժ Սարգսյանը։