A
A
ԱԺ-ում իրավիճակն ավելի խճճվեց
Այսօր ավելի խճճվեց երեկ ԱԺ-ում տեղի ունեցած աղմկահարույց քվեարկության պատկերը, երբ պատգամավորները գլխավոր դատախազ էին ընտրում։
Հաշվիչ հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց, որ 2 անվավերներն իրականում եղել են կողմ քվեաթերթիկներ։ Հանձնաժողովի մեկ այլ անդամ, ընդդիմադիր Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց, որ դա չի համապատասխանում իրականությանը, և որ քվեաթերթիկներից մեկը եղել է դեմ, եւ դա եղել է Ստեփան Դեմիրճյանի քվեաթերթիկը։
Հաշվիչ հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը համաձայն չէ ոչ մեկի հետ. ըստ նրա՝ 2 անվավեր քվեաթերթիկներում էլ ջնջված են եղել եւ կողմը, եւ դեմը։
ԱԺ-ում շարունակվում է այս հանելուկի պատասխանի փնտրտուքը։