Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատասխանատվության կանչել ԱԺ նախագահին»

Քաղաքականություն
84aeb9408de656840d134bd854b93526

Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնը (ՀՊԱԿ) հաղորդագրություն է տարածել ԱԺ նախագահին պատասխանատվության կանչելու մասին։

«Երեկ պարզ դարձավ, որ ԱԺ -ում գլխավոր դատախազի քվեարկության ժամանակ կեղծիքներ են կատարվել։ Մասնավորապես, մի խումբ «ազնվագույն» պատգամավորներ հայտարարեցին, որ իրենց ձայները կեղծվել են, այն է՝ «դեմ» են քվեարկել, սակայն «կողմ» է ստացվել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ կանոնակարգի պահանջների համաձայն, ԱԺ բնականոն աշխատանքի ապահովման իրավասությունը պատկանում է ԱԺ նախագահին, սույնով հաղորդում ենք ներկայացնում ՀՔԾ՝ պարոն Հ. Աբրահամյանին պատասխանատվության կանչելու մասին»։


ՀՊԱԿ