Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ կստանա ԱՄՆ-ն

Քաղաքականություն

Այսօր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պատասխանել է այն հարցին, թե Ամերիկայի ինչին է պետք Մաքսային միություն գնացող Հայաստանի մաքսային բարեփոխումները։
Նա պատասխանել է. «Ի՞նչ կստանա ԱՄՆ-ն... ոչ մի բան, մենք օգուտ չունենք, մենք բարելավում ենք միջավայրը, երբեմն նույնիսկ քննադատում ենք։ Մաքսային միությանը միանալու մասին հրապարակումներ շատ են եղել, մեր նպատակը մաքսային ոլորտում բարեփոխումներ անելն է։ Հայաստանը մնում է Առեւտրի միջազգային կազմակերպության անդամ, նա պարտավորություն է ստանձնել եւ պետք է կատարի իր պարտավորությունները»։