Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջադեպ ռուս սահմանապահների և Զարուհի Փոստանջյանի միջեւ

Քաղաքականություն
380ff81005517dcb83124c4eaeb82f8c

Ինչպես հաղորդում է JFHR կայքը, այս պահին Մեղրիի ոստիկանության աշխատակիցները ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի պահանջով արձանագրություն են կազմում մոտ երկու ժամ առաջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Մեղրիից Երևան վերադարձի ճանապարհին՝ ժամը 20:00-ի մոտակայքում հարձակում է տեղի ունեցել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրան ուղեկցող անձանց վրա:

Նրանց մեքենան ստուգելու պատրվակով կանգնեցրել են ռուս սահմանապահները ՝ ФСБ-ի տարբերանշաններով համազգեստով: Զարուհի Փոստանջյանի փոխանցմամբ քանի որ ճանապարհները փակ էին դեռևս ցերեկը ժամը 13:00-ից՝ Մեղրի Ագարակ հատվածում, երբ իրենք ուղևորվում էին դեպի Մեղրի, փորձել են նկարահանել փակված ճանապարհներն ու կուտակված մեքենաները, որին և խոչնդոտել են ռուս սահմանապահները հարձակվելով և կոտրելով տեսախցիկը:

Զարուհի Փոստանջյանը բացատրություն է պահանջել կատարվածի համար, զանգահարել է նաև ոստիկանություն: Ի վերջո ներկայացել է ռուս սահմանապահների գնդի հրամանատարը՝ գնդապետ Միրզոև անունով, ով սկսել է ներողություն խնդրել տեղի ունեցածի համար: Գնդապետը հայտնել է նաև ճանապարհը փակելու պատճառնեըը, որի համաձայն ոմն մի պարսիկի են փնտրում, ով փորձել է թմրանյութ անցկացնել:

Շարունակությունը կարդալ այստեղ