Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարոն Սարգսյան, նախաձեռնող մի եղեք (տեսանյութ)

Քաղաքականություն
b72d344ec4bb4eb54fee91bac13e04e4

Եվրամիության հետ կամուրջներն այրված չեն։ Այսօր այս առթիվ Ազգային Ժողովի պատգամավորներին փակ ռեժիմով պարզաբանումներ է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարը. «Լիտվայի արտգործնախարարը նաեւ արտահայտվեց, որ, այո, մենք համատեղ պետք է շարունակենք հիմնվելով այն ձեռբերումների վրա, որոնք եղել են երկու կողմից Հայաստանի եւ Եվրոմիության, առաջ շարժվել մեր հարաբերությունները»։

Պատգամավորները բավարարված չէին պարոն Նալբանդյանի պարզաբանումներից։ Դրանք միայն ավելացրել են հարցերը, որոնք մնացին անպատասխան։ Էդվարդ Նալբանդյանը հասկացնում է՝ դա իր խնդիրը չէ

Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանին հետաքրքիր է՝ Մաքսային միությանն անդամագրվելու գործընթացում որտե՞ղ է լինելու Լեռնային Ղարաբաղը։ Կամ՝ մենք բազում պարտավորություններ ենք ստանձնել եվրոպացիների հանդեպ, ո՞րն է լինելու այդ պարտավորությունների ապագան։ Ոչ մի հարցի պատասխան չի հնչել։

Նաիրա Զոհրաբյանը չի մոռանում, որ այս հանդիպման մանրամասները հրապարակման ենթակա չեն. «Չնայած որեւէ գաղտնի բան չի քննարկվել, որեւէ գաղտնի տեղեկատվություն չի հրապարակվել»։

Էդվարդ Նալբանդյանը չի բավարարել նաեւ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահին, իսկ վերջինս արտգործնախարարին դիմել է միայն մեկ հարցով՝ ի՞նչ է շահում Հայաստանը Եվրամիության Մաքսային միության տնտեսական ռեժիմը Եվրոմիության տնտեսական ռեժիմից գերադասելով. «Որեւէ հիմնավոր փաստարկ՝ ինչ է շահելու Հայաստանը չներկայացվեց»։

Էդվարդ Շարմազանովը զարմացած է՝ բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ՝ ի՞նչ է նշանակում անպատասխան հարցը. «Եթե ընդդիմադիր պատգամավորները մի քանիսը, ովքեր ունեն այլ կարծիք կարծում են, որ արտգործնախարարը պետք է պաշտպանի իրենց կարծիքը, դա այլ բան է»։

Ընդդիմադիր Լեւոն Զուրաբյանն ասում է, որ Նալբանդյանի հետ հանդիպումն ընդամենը փոխհատուցումն էր այն գաղտնիության, որում կայացվել է Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը. «Այսինքն, իբր հիմա բաց են, իրականում ոչ մի բացություն մենք չտեսանք եւ ոչ մի լուրջ քննարկում տեղի չունեցավ»։

Ըստ Լեւոն Զուրաբյանի, Էդվարդ Նալբանդյանը տեղյակ էլ չէ, թե ինչ են ասում եվրոպացիները՝ չի նախաստորագրվելու ոչ մի ասոցացման համաձայնագիր։


Պարոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանին խնդրում է, կոչ է անում՝ այլեւս ոչ մի հարցում նախաձեռնողականություն մի ցուցաբերի, դու ձախողեցիր հայ-թուրքական հարաբերությունները, ձախողեցիր նաեւ Հայաստանի եվրաինտեգրումը