ՀԴԿ-ն պաշտպանում է
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը պաշտպանում է նոյեմբերի 29-ը որպես Հայաստանի Երկրորդ Հանրապետության հիմնադրման օր ճանաչելու առաջարկով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի և տնտեսագետ-հրապարակախոս Սուրեն Սարգսյանի դիմումն` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Մենք ևս գտնում ենք, որ Հայաստանի Առաջին և Երկրորդ Հանրապետությունների հաստատման օրերն անպայմանորեն նշելու հետ մեկտեղ, այսուհետ պետք է նաև նույնպես պետականորեն նշվի յոթ տասնամյակում մեր ժողովրդի կյանքում սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային աննախադեպ նվաճումներ գրանցած, անկախ և ինքնիշխան ազգային պետականության հիմքերի ստեղծման և ամրապնդման գործում իր ծանրակշիռ լուման ներդրած Երկրորդ Հանրապետության օրը:
Դրանով կվերականգնվի պատմական արդարությունն ու զարգացման բնական շղթան:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության
Հանրապետական խորհուրդ