Երբ պաշտոնյանների նյարդերը տեղի են տալիս (տեսանյութ)
Տրանսպորտի ուղեվարձի թանկացման պատասխանատուների նյարդերն արդեն տեղի են տալիս քաղաքացիների հետ շփումներում։
Այս մարդը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն է։ Նա նյարդայնանում է նույնիսկ հեռախոսազանգից
Այսօր պարոն Նավասարդյանն ասում է, որ հայհոյելն իր ոճը չէ, իրենը տարբերվում է այն քաղաքացիների վարքից ու բարքից, ովքեր բռի են
«Իմ դաստիարակությունը, իմ կրթությունը, իմ վարվելակերպը դա բոլորովին ինձ ույլ չի տալիս»,-ասում է նա։
Ուղեւորափոխադրման պատասխանատուները երեկ դժվարությամբ էին զսպում իրենց նյարդայնությունը թանկացման դեմ բողոքողների հետ հարաբերություններում։
40 համարի երթուղու վարորդն անձամբ էր պոկում ակտիվիստների կարգախոսները 100 դրամ վճարելու մասին։ Ինքը դեռ երեկ ակտիվիստներին խնդրել էր նման բան չանել. «Երեկ էդքան ասեցի, գլխներդ չմտավ, գնա...»։
Մոտ 70 ամյա այս մարդը մինչեւ իր ղեկին մոտենալը հասցրեց հարվածել նաեւ մի աղջկա։ Միայն տեսախցիկը խանգարեց ակտիվիստների գործողություններին հետեւող այս երիտասարդին, որպեսզի ինքն էլ իր հերթին չհարձակվի մեկ այլ աղջկա վրա
57 համարի երթուղու վարորդն առավել համբերատար էր 100 դրամ վճարելու մասին պաստառներն իր ավտոբուսի վրայից մաքրելու ժամանակ։
Հուլիսի 23-ին նրանք քաղաքապետարանի մոտ ժամը 11-ին նախաձեռնել են հավաք՝ գործադուլի պահանջով, որին մտադիր են մասնակից դարձնել բոլոր երթուղիների վարորդներին։ Բոլորը չէ, որ պատրաստ են
«Ընկեր ջան, ես գործադուլ չեմ կարա անեմ, ընձի ղեկավար կա, ընձի բան կա, ես պլան եմ տալի, փող եմ տալի, արի իմ հետ գնա գարաժ, ասա ըսենց ա»,-ասում է վարորդներից մեկը։