Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստանում են գերշահույթներ` տարեկան մոտ 6 մլրդ դրամ

Քաղաքականություն
dfd74bc5dc40f7a256a1d66c8572af2b

Երևանի քաղաքապետարանի կողմից տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով թանկացումը քաղաքապետարանի հերթական անտրամաբանական և անարդյունավետ քայլն է:

Երթուղային տաքսիների ծախսերի հաշվարկում մեկ ուղևորի հաշվով ծախսերը կազմում են 70 դրամ, որից վառելիքի ծախսը կազմում է 30 դրամ: Այսինքն՝գազի 20 տոկոսով թանկացման պարագայում ուղեվարձը պետք է ավելանա առավելագույնը 6 դրամով:

Առաքելություն կուսակցությունը բազմիցս նշել է, որ երթուղային տաքսիներով ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները ստանում են գերշահույթներ` տարեկան մոտ 6 մլրդ դրամ: Եվ ահա,ուղեվարձի թանկացումն իր հերթին այդ շահույթը դարձնում է 14 մլրդ դրամ, որով կարելի է ձեռք բերել ավելի քան 1000 հատ նոր ավտոբուս կամ եվրոպական արտադրության մի կոր ավտոբուս և ամբողջովին ձերբազատվել հնամաշ ու վտանգավոր «ԳԱԶԵԼ»-ներից:

Նշվածը հերթական անգամ փաստում է. Երևան քաղաքում նպատակահարմար է ուղևորափոխադրումների իրականացումը բացառապես քաղաքապետարանի կողմից, ինչը զերծ կպահի ուղեվարձի թանկացումից` ապահովելով անվտանգ և որակյալ սպասարկում, միևնույն ժամանակ՝ապահովելով շահույթ քաղաքապետարանի համար:

Բացակայում է նաև ուղեվարձի թանկացման վերաբերյալ որևէ իրավական հիմք: Ուղեվարձի թանկացման միակ հրապարակված հիմքը քաղաքապետարանի աշխատակիցների կողմից մամուլի ասուլիսի ժամանակարված հայտարարությունն է, թեև ուղեվարձը սահմանվում է ուղևորափոխադրում կազմակերպելու մրցույթի որոշմամբ:

Առաքելություն կուսակցությունը`

• Պահանջում է քաղաքապետարանից՝ հրապարակել ուղեվարձի բարձրացման իրավական հիմքերը
• Հասարակական տրանսպորտից օգտվողներին կոչ է անում՝ չվճարել ապօրինի սահմանված ուղեվարձը
• Աջակցյություն է հայտնում հասարակական ակտիվիստներին, քաղաքացիներին, ովքեր պայքարում են ապօրինի թանկացման դեմ:

Առաքելություն կուսակցությունն առաջարկում է քաղաքապետարանին, որպես այլընտրանք, մետրոպոլիտենի և տրոլեյբուսի ուղեվարձը նվազեցնել՝ դարձնելով 50 դրամ, իսկ դպրոցականների, ուսանողների, թոշակառուների սպասարկումն՝իրականացնել անվճար:

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհուրդ