Ինչպես է թանկացել մեր կյանքը
ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ. հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում պարենային ապրանքներն թանկացել են 9, ոչ պարենային ապրանքները՝ 4,8, իսկ ծառայությունները՝3,4 տոկոսով։
Նշված ժամանակահատվածում ամենամեծ գնաճն արձանագրվել է գյուղատնտեսական մթերքների շուկայում։ Մասնավորապես կարտոֆիլն ու կաղամբը նախորդ տարվա հունիսի համեմատ թանկացել են համապատասխանաբար 1,8 և 1,9 անգամ։
Զգալի է թանկացումը նաև առաջին անհրաժեշտության ապրանքների առումով... Ձուն թանկացել է 18,8, կարագն ու ձեթը՝10,2, կանթնամթերքը՝10,2, մսամթեքը՝4,2 տոկոսով, իսկ հացամթերքն 2012թ. դեկտեմբերի համեմատ թանկացել է 1,3 տոկոսով։ Գնանկում է արձանագրվել միայն շաքարավազի դեպքում՝9,2 տոկոս։ Էժանացել են նաև բենզինն ու դիզվառելիքը՝ համապատասխանաբար՝1,5 և 1,1 տոկոսով։