Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը կոմպենսացնո՞ւմ է (տեսանյութ)

Քաղաքականություն
2816efa744347800384be5667de45b21

Ադրբեջանին ռազմամթերք մատակարարելը ՌԴ-ն դիտում է որպես բիզնես: Այսօր Երեւանում մեկնարկած «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձեւավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումից հետո վստահեցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան.

«Սա շուկա է, սա ՌԴ-ի էկոնոմիկան է: ՀԱՊԿ կազմում չընդգրկված պետություններին զենք վաճառելու որոշում ընդունելիս մենք կարեւորում ենք այն, որ Կովկասում պետք է պահպանվի հավասարությունը, եւ այն այսօր չի խախտվել»։

Օրերս մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է հարվածային նշանակության շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող զինտեխիկա: Նիկոլայ Բորդյուժան գտնում է, որ՝ Ռուսաստանը չի խախտել գործընկերության սկսզբունքը, ավելին.« ՌԴ-ն արդեն բավականին ակտիվորեն սկսել է կոմպենսացնել հայկական կողմին: ՀՀ-ի տարածքում գտնվում է ՌԴ ռազմաբազան, որի նպատակն է ապահովել ՀՀ-ի անվտանգությունը»։

Մանրամասները տեսանյութում։