Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ականը Սերժ Սարգսյանի ուղերձին է սպասում (տեսանյութ)

Քաղաքականություն
db73ec066f368477c87cdb7a517ecde3

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը դատավոր չէ՝ վարչապետի եւ Արարատյան հայրապետյական թեմի առաջնորդի անվան հետ կապված օֆշորային սկանդալի առիթով գնահատական տալու համար։

«Այս հարցի շուրջ եկեղեցին եւ կաթողիկոսը պետք է իր դիրքորոշումն արտահայտի, մինչեւ հարցի պարզաբանումը Արարտյան թեմի առաջնորդը կաթողիկոսի որոշումով պետք է կողքի քաշվեր, ի՞նչու չէ, նաեւ վարչապետը ժամանակավոր արձակուրդ մեկներ։ Այս հարցը համապետական խնդիր է, ներքին գզվռտոց, սա միշտ կարող է լինել, բայց եթե սա մնաց չպարզաբանված, չհանգուցալուծված, մինչեւ վերջ շարունակելի կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ պատգամավորը։

ՀՅԴ խմբակցության քարտուղարի խոսքերով՝ թվում է, թե քաղաքական ակտիվ գործընթացները դադարել են, ԱԺ-ն արձակուրդում է, ամառային անդդորր է, սակայն երբեք այսքան ներքին մեծ լարվածություն հասարակական- քաղաքական կյանքում չի եղել։

Նա իշխանության ներսում նկատում է տարաձայնություններ եւ հակասություններ, սակայն պարզ չէ, թե այն ուր է տանելու։ Աղվան Վարդանյանի խոսքերով՝ հիմնական պատճառներից մեկն այն է, որ մեր քաղաքական համակարգը գերմոնոպոլիզացված է՝ բոլորը սպասում են Սերժ Սարգսյանի խոսքին։

Որպես ՀՀ քաղաքացի նա շատ է ցանկանում, որ աշնան սկզբին Սերժ Սարգսյանը ուղերձով դիմի ժողովրդին։ «Ներքին հարցերը եւ արտաքին մարտահրավերներն այնքան են հասունացել, որ նման ելույթի անհրաժեշտությունը կա»,- նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը։