Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին
Ռուսաստանը սկսել է Ադրբեջանին մատակարարել հարվածային նշանակության շուրջ 1 միլիարդ դոլարի հասնող զինտեխիկա` նոր տեսակի տանկեր, զրահապատ մեքենաներ, հրետանային համակարգեր եւ այլն:
«Ազատություն» ռադիոկայանը հիշեցնում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանը նորագույն զինտեխնիկա է վաճառում Հայաստանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին:
Ռուսաստանցի ռազմական հարցերով հայտնի փորձագետ Պավել Ֆելգենգաուերը ասում է, որ զարմանալի ոչինչ չկա, սա առաջին անգամը չէ եւ հավանաբար վերջինն էլ չէ. «Ռուսաստանը ղարաբաղյան հարցում չեզոք, հավասարակշռված դիրքորոշում ունի, այսինքն` չի պաշտպանում կողմերից եւ ոչ մեկին»:
«Եվ ընդհանրապես, Ռուսաստանը ցանկանում է վերահսկել ամբողջ Հարավային Կովկասը: Միայն Հայաստանը կամ միայն Ադրբեջանը Ռուսաստանին բավարար չէ», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ֆելգենգաուերը: