A
A
Ռոման Ամոյանը գրավեց առաջին տեղը
Մարիուպոլ քաղաքում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Ազովմաշի գավաթի խաղարկության մրցումների առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչները երկու մեդալ նվաճեցին:
55 կգ քաշային Ռոման Ամոյանը նախնական փուլերում հաղթելով իր մրցակիցներին մտավ եզրափակիչ, որտեղ նա պարտության մատնեց մոլդովացի Վիկտոր Չոբանուին եւ գրավեց առաջին տեղը:
Մեր 66 կգ քաշային ըմբիշ Գեւորգ Շահանյանը նույնպես հաջողությամբ հաղթահարեց նախնական արգելքները, սակայն եզրափակիչում զիջեց ուկրաինացի Վիտալի Կոնոնովին եւ արժանացավ արծաթե մեդալի:
Այսօր պայքարի մեջ կմտնեն 60, 74 եւ 99 կգ քաշային ըմբիշները: