Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ-ն սպառել է քաղբանտարկյալ ունենալու ռեսուրսը»

Քաղաքականություն
e32e8b6a83218da3baeafd70a69695dc

ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի` անազատության մեջ գտնվելը պատիվ չի բերում մեր պետությանը: Այս համոզմանն է ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը, որն այսօր ՀԱԿ այլ համակիրների հետ Գլխավոր Դատախազության շենքի մոտ պահանջում էր ազատ արձակել Տիգրան Առաքելյանին։

«Մենք սպասում ենք, որ փոփոխություններ կլինեն եւ չենք դադարելու գալ այստեղ` մեր բողոքի ձայնը բարձրացնելու»,-ասում է Վլադիմիր Կարապետյանը։

ՀԱԿ 4 ակտիվիստներ` Սարգիս Գեւոգյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Արտակ Կարապետյանը եւ Տիգրան Առաքելյանը մեղադրվում են 2010թ. Կարապի լճի հարեւանությամբ ոստիկանների հետ բախվելու եւ նրանց նկատմամբ ուժ կիրառելու մեջ: Առաջին ատյանի դատարանը երիտասարդներին ազատազրկման է դատապարտել 2-6 տարով: Վճռաբեկ դատարանը երիատասարդների դիմումը ետ է ուղարկել Վերաքննիչ դատարան` վերանայման.

ՀԱԿ-ը երիտասարդներին համարում է քաղաբանտարկյալ։ Վլադիմիր Կարապետյանն ընդգծեց, որ քաղբանտարկյալ ունենալն ամոթալի երեւույթ է եւ ,հետեւաբար, քաղաքական ուժերը քաղաքական միջոցներով պետք է պայքարեն: Պարոն Կարապետյանը վստահ է` ՀՀ իշխանությունների նկատմամբ ճնշումը ոչ միայն իրենց պայքարի արդյունք է, այլեւ միջազգային հանրության արձագանքը։
Արդյո՞ք իշխանությունները դասեր քաղել են իրենց քայլերից.

«Շատ դժվար է ակնկալել, որ իրենք որեւէ դասեր կքաղեն, բայց այն, որ իրենք մտահոգված են այն վարկանիշով, որ իրենք ունեն դրսում, դա փաստ է: Այլեւս ՀՀ-ն սպառել է քաղբանտարկյալ ունենալու ռեսուրսը,եւ միջազգային հանրությունը շատ կոշտ արձագանքելու է նման դեպքերում»,-ասաց նա։