A
A
Ըմբիշները մեկնել են Ուկրաինա
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայումս գտնվում է ուկրաինական Մարիուպոլ քաղաքում, որտեղ հունիսի 14-15-ը տեղի կունենա «Ազովմաշի գավաթ» անվանումը կրող խոշոր միջազգային մրցաշարը:
Այս տարի մրցումներին մասնակցելու ցանկություն են հայտնել 15 երկրներ: Գոտեմարտերն անցկացվելու են ըմբշամարտի նոր կանոններով: Առաջին տեղը զբաղեցնող մարզիկները կպարգեըատրվեն 1000 դոլարով, 2-րդ տեղերը` 500, 3-րդ տեղերը` 250:
«Ա1+»-ի մարզական լրագրողին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից տեղեկացրին, որ մրցաշարին մերոնք կմասնակցեն 14 ըմբիշով: