Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահպանողականները հարգանքի տուրք կմատուցեն

Քաղաքականություն
a3c3115de31159e8742ae821d302bb5a

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայ ժողովուրդը կոմունիստական ամբողջատիրության զոհասեղանին է դրել իր ամենանվիրական զավակներին՝ սկսած 1920թ. ձերբակալություններից ու ջարդերից մինչեւ անիծյալ համակարգի կործանումը՝ 1991թ. պանծալի Սեպտեմբերի 21-ը: Տասնյակ հազարավոր հայորդիների ողբերգության այդ շղթան սկսվել է Հայաստանի խորհրդայնացման առաջին օրերից՝ ի դեմս Երեւանի բանտում եւ դեպի Բաքու աքսորի ճանապարհին կացնահարված ու գնդակահարված հայ մտավորականների ու սպաների, ուժգնացել 1930-ական թվականներին՝ չարենցատիպ ազգային սերուցքի ոչնչացմամբ, անընդմեջ շարունակվել մինչեւ 1980-ականներ, երբ կոմունիստական Հայաստանի վարչախումբը ռուսական բանտեր ու աքսորավայրեր էր քշում հայազգի ամենալուսավոր երիտասարդներին:

Պահպանողական կուսակցությունը, միանալով համաշխարհային հանրության կողմից կոմունիզմի եւ ֆաշիզմի դատապարտմանը, բռնադատվածների հիշատակման օրը՝ 2013թ. հունիսի 14-ին, ժամը 13:00-ին ՀՀ քաղաքացիներին առաջարկում է հավաքվել «Հաղթանակ» զբոսայգու մուտքի առջեւ, որի հարեւանությամբ տեղակայված բռնադատվածների հիշատակի կոթողի մոտ կմատուցվի հարգանքի տուրք՝ կոմունիզմի տասնյակ միլիոնավոր զոհերի հիշատակին:

 

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ