A
A
Պարույր Հայրիկյանը ցուցմունք կտա
Նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանը դատարանում է։
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքով քրեական գործի դատավարությունը։ Մահափորձը պատվիրելու մեղադրանք առաջադրվել է նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին։
Ամբաստանյալներին դեռ չեն բերել դատական նիստերի դահլիճ, սակայն Պարույր Հայրիկյանն արդեն դատարանում է։ Պարույր Հայրիկյանը պատրաստվում է այսօր ցուցմունք տալ։