Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՕԵԿ-ը պատասխանատուներ է նշանակել

Քաղաքականություն
983d7be412be61304861c466e89d3338

Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը` կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ:
Քաղաքական խորհուրդը քննարկել է «Օրինաց երկիր» կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպչական հարցեր: Հաստատել է կուսակցության մի շարք տարածքային կազմակերպությունների կառուցվածքներ և դրանց պատասխանատուներին:
Քաղաքական խորհուրդը հանձնարարել է «Օրինաց երկիր»խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով բոլոր այն առաջարկությունների և ծրագրերի կենսագործման համար, որոնք առաջարկվել են Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների կողմից և ընդգրկվել են Կառավարության գործունեության ծրագրում:
Քաղխորհրդում նաև անդրադարձ է եղել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք խնդիրներին: