Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սուրեն Խաչատրյանը վաղուց է հարձակվել

Քաղաքականություն
81becb688a1bcbdfba16121a55d088fa

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի Ֆեյսբուքյան գրառումը

«Իր տան մոտ կատարված սպանությունների շուրջ «մեղայականից» հետո Սուրեն /թե, այնուամենայնիվ` Սուրի՞կ/Խաչատրյանը երկու-երեք օր է` լրատվամիջոցներին և զինդատախազությանը մտորումների նյութ է մատակարարում` »եթե քո տան վրա հարձակում լինի` չէս պաշտպանվելո՞ւ» թեմայով:

Լավ թեմա է: Սուրեն / Սուրիկ Խաչատրյանը վաղուց արդեն հարձակվել է Սյունիքի մարզի բնակչության վրա:

Սյունիքի մարզի բնակչությունը վաղուց և լիակատար իրավունք է վաստակվել պաշտպանվելու և պաշտպանելու իր տունը, իր դստերը, իր որդուն, իր մարզը, վերջապես:

Չէ, ինչ իրավունք, ուղղակի պարտավոր է պաշտպանվել, քանի որ այս դեպքում այլ պաշտպաններ, լրագրողների մի խմբից բացի, չկան:

Իսկ ինքնապաշտպանությունը սրբազան իրավունք է: Ինչ կարծիք ունի սույն հանրահայտ փաստի մասին զինդատախա՞զը ։Եվ սյունյաց հերոսական արծիվները, որոնց « արծվային ճախրանքը» բավարարվում է միայն «իմ ֆյուրերի»-ն գերհավատարմության հավասիացումներին և հարկատուների միջոցներով ամառային ճամբարներում իրենց ֆյուրերային նվիրվածության ճախրանքի համար թևերը հզորացնելու նվիրական գործին:

Նրանք, օրինակ, չե՞ն ուզում պաշտպանել «սյունյաց» բնակչության տունը, դուստրերին, որդիներին։

Նրանց ավելի փոքր «իմ ֆյուրերը» նրանց ինքնապաշտպանության բացահայտ կոչ է ուղղում: Չպետք է երախտամոռ լինել: Չնայած, մյուս կողմից, տվյալ դեպքում հավանաբար «լռությունը ոսկի է». չէ՞ որ առջևում մարզպետի թափուր տեղի համար պայքար է սկսվելու: Հնարավոր է, որ Սյունիքին ավելի մեծ չարիք է սպասվո՞ւմ»։