A
A
«Երեք հայացք Երեւանին»
Հունիսի 5-ին ժամը 15:00-ին Կամերային թատրոնում (Մաշտոցի, 58) տեղի կունենա «Երեք հայացք Երևանին» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունը: Ցուցահանդեսը բաղկացած է երեք հատվածից (տրիպտիխ) եւ ներկայացվելու են հետեւյալ աշխատանքները.
1. Սարգիս Հովհաննիսյան – հեղինակը պատկերել է Երեւանի` արդեն հիշողություն դարձած, քանդված շինություններն եւ տները:
2. Հայկ Բիանջյան – ներկայացված են Երեւանն այլանդակող կառույցները, պատմական արժեք ունեցող հին շինությունների ապամոնտաժումն ու երեւանյան հին հուշարձանների բարբարոսաբար ոչնչացումը:
3. Ռուբեն Փաշինյան – հեղինակը ներկայացրել է տարատեսակ ոչ էսթետիկ շինություններ, որոնք փոխարինել են պատմական արժեք ունեցող հին կառուցներին, ինչպես նաեւ Երեւանում
Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ հունիսի 15-ը: