Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակադոպինգային համաժողով Երեւանում

Սպորտ
4acc9c0144fad57b2a68712e9626aee9

Հունիսի 2-4-ը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո Երեւանում տեղի կունենա Արեւելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության համաժողովը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Համաժողովին կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլոդովայի եւ Ալբանիայի պատվիրակները: Ներկա կլինեն նաեւ համաշխարհային հակադոպինգային գործակալության պաշտոնյաներ, ինչպես նաեւ ՀՀԳ-ի եվրոպական մասնաճյուղի տնօրեն, շվեյցարացի Ֆրեդերիկ Դոնզեն:

Համաժողովի վերջին օրը կանցկացվի տեսագործնական պարապմունք, որը կվարի ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի պետ, գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանը:

Հարկ է նշել, որ Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը մեր տարածաշրջանում միակն է, որը լիովին համապատասխանում է ՀՀԳ-ի պահանջներին: