Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սարագոսայի» նախագահը խաղեր է հանձնել

Սպորտ
8d7c20d7ec1277f38c32b79f8a5257a6

Իսպանական «Սարագոսա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ագապիտո Իգլեսիասը մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է «Մարկա» օրաթերթը, Իսպանիայի 1-ին եւ 2-րդ խմբերի որոշ ակումբների ղեկավարները նրա միջնորդությամբ մրցաշարային խնդիրներ են լուծել:

Նախկինում շատ մարզիչներ հրաժարվել են աշխատել «Սարագոսայում», քանի որ նրանց հաճախ առաջարկել են հանձնել այս կամ այն խաղը:
Իսպանիայում պատրաստվում են հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ, որին կընդգրկվեն նաեւ այլ ակումբներ: