A
A
Մրցավարները հայտնի են
Հունիսի 7-ին կայանալիք ֆուտբոլի 2014 թ աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Մալթա հանդիպումը կսպասարկի Հյուսիսային Իռլանդիայի մրցավարական խումբը՝ Առնոլդ Հանտերի գլխավորությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հունիսի 11-ին նախատեսված Դանիա - Հայաստան խաղի գլխավոր մրցավար է նշանակվել ռուսաստանցի խաղավար Ալեքսեյ Նիկոլաեւը:
Առնոլդ Հանտերը, որը 34 տարեկան է, առաջին անգամ է սպասարկելու նման բարձր մակարդակի հանդիպում: Իսկ ահա 42-ամյա Ալեքսեյ Նիկոլաեւը միջազգային խաղեր վարելու մեծ փորձ ունի: Նշենք, որ նա վարել է 2011 թ ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկության «Միկա» - «Ինտեր» (Բաքու) հանդիպումը, որն ավարտվել էր ադրբեջանական թիմի խոշոր հաղթանակով` 4:0: