A
A
Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն կնքեց
Մեր շախմատիստը միավորներով հավասարվեց աշխարհի չեմպիոնին:
Լեւոն Արոնյանը խաղաղ դաշն կնքեց
Ստավանգերում շարունակվող Նորվեգիայի շախմատ-2013 խոշոր մրցաշարի 7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւորով ոչ-ոքի խաղաց չինացի Վան Հաոյի հետ: Վերջինս 37-րդ քայլին չնայած զիվոր շահեց, սակայն համաձայնեց խաղաղ դաշն կնքել, քանի որ հնարավոր չէր ճեղքել սեւերի ամուր պաշտպանությունը:
Լեւոն Արոնյանը վաստակեց 4 միավոր եւ կրկին հավասարվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին, որն այս տուրում հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին: Մեր շախմատիստը առայժմ ետ է մնում նորվեգացի Մագնուս Կառլսենից (5 միավոր) եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինից (4,5):
Մայիսի 17-ին կայանալիք 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ, որը 3 միավոր ունի: