Շախմատային խճանկար
Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը Եվոպայի չեմպիոնի կոչման համար:
Լեհական Լեգնիցայում ընթացող մրցաշարում արդեն անցկացվել է 9 տուր: Մեր շախմատիստներ Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը վաստակել են 6,5 միավոր եւ բաժանում են 4-19-րդ տեղերը: Մրցաշարի առաջատար Ալեքսանդր Մոիսեենկոյից նրանք ետ են մնում մեկ միավորով, իսկ 2-3-րդ տեղից` 0,5-ով:
Վերջին երկու տուրերում հաջող հանդես գալու դեպքում Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը կարող են անգամ հավակնել չեմպիոնի կոչմանը: Իսկ ահա մեր 5 շախմատիստները, որոնք ունեն 5,5-6 միավոր, պայքարում են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 23 ուղեգրերի համար: Դրա համար նրանք պետք է հաղթանակ տանեն մնացած երկու տուրերում:
Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւակ Մխիթարյանը դուրս մնաց Ամերիկայի չեմպիոնի կոչման համար պայքարից: Մեր հայրենակիցը նախավերջին` 10-րդ տուրում, հաղթեց պերուացի Ալեքսանդեր Պրինսիպեին, վաստակեց 6,5 միավոր եւ 17-րդ տեղից բարձրացավ 10-րդ հորիզոնական: Սակայն Գրիգոր Սեւակ Մխիթարյանը այլեւս չի կարող մեդալ նվաճել, քանի որ առաջտար 6 շախմատիստները նրանից մեկ եւ ավելի շատ միավոր ունեն: