A
A
Լեւոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ
Լեւոն Արոնյանը վստահ հաղթանակ տարավ Ստավանգերում անցկացվողՆորվեգիայի շախմատ-2013 խոշոր մրցաշարի 6-րդ տուրում:
Մեր շախմատիստը մրցեց մրցաշարի ամենաթույլ մասնակցի՝ նորվեգացի Ջոն Լյուդվիգ Համերի հետ:
Ինչպես եւ սպասվում էր սպիտակներով խաղացող Լեւոն Արոնյանը հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը, իսկ արդեն 24-րդ քայլին մրցակցին ստիպեց հանձնվել:
Մեր շախմատիստը վաստակեց 3,5 միավոր եւ հավասարվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային: Աղյուսակն առայժմ գլխավորում է ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, որը 4 միավոր ունի եւ այժմ դժվար պայքար է մղում աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:
7-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի չինացի Վան Հաոյի հետ, որը երկու միավորով զբաղեցնում է նախավերջին 9-րդ տեղում: