Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու չեմպիոն

Սպորտ
a578e3526cd47d8cbb39deaa8707797c

Լիտվայում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 9 մեդալ:

Մինչեւ 21 տարեկան բազկամարտիկների մրցումներում 60 կգ քաշային Աշոտ Ադամյանը ձախ ձեռքով հաղթեց իր մրցակիցներին եւ գրավեց առաջին տեղը: Աջ ձեռքով վարժությունում մեր երիտասարդ մարզիկը զբաղեցրեց 2-րդ տեղը:

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց նաեւ Դավիթ Ներսիսյանը, որը հաղթեց գրոսմայստերների 75 կգ քաշային կարգում, աջ ձեռքի վարժությունում: Նա միաժամանակ արծաթե մեդալ նվաճեց ձախ ձեռքով վարժությունում:

Մեծահասակների առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց Արմեն Չափուխյանը (100 կգ, ձախ ձեռքով): Մեր 4 բազկամարտիկները բավարարվեցին բրոնզե մեդալներով:

Ընդհանուր հաշվարկով՝ Հայաստանը զբաղեցրեց 11-րդ տեղը 26 մասնակից երկրների մեջ: Բազկի ուժով հավասարը չունեին Ռուսաստանի մարզիկ-մարզուհիները, որոնք Լիտվայում նվաճեցին 184 մեդալ (64 ոսկի, 69` արծաթ, 51` բրոնզ):