Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա Խաչատրյանի անվան մրցույթը՝ WFIMC-ի անդամ

Մշակույթ
8fb52331dc1de57b6d578ba5735cc9d9

Մայիսի 9-12-ը Թել Ավիվում անցկացվող Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) 57-րդ գլխավոր վեհաժողովում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է որպես WFIMC-ի անդամ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այսուհետև կանդամակցի մի պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։

Միջազգային երաժշտական այս կառույցը հիմնադրվել է 1957 թվականին։ Այսօր համաշխարհային այս ֆեդերացիային անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական մրցույթներ։ WFIMC-ի նպատակն է բացահայտել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթն այս տարի կմեկնարկի հունիսի 6-ին Երևանում՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը։

Այս մասին հայտնում է ՙԱրամ Խաչատրյան- մրցույթ՚ մշակութային հիմնադրամը։