Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մահվան համար մեղավոր է քննիչը» (տեսանյութ)

Քաղաքականություն
da8dda7798832843e924d0b311e4d9e6

 

Մարդու կյանքը ՀՀ-ում արժեք չունի։ Համոզվել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը. «Մարդիկ առանց հիմքի հայտնվում են կալանավայրերում, նրանց նորմալ պրոֆեսիոնալ բուժօգնություն ցուցաբերելու պայմանները, հնարավորությունները բացայակում են»։

Մուշեղ Շուշանյանի պաշտպանյալը՝ իրանահայ գործարար, 65-ամյա Ժորժիկ Բաղումյանը, ով օրերս մահացավ կալանավայրում, կալանքի տակ էր 2012թ. հոկտեմբերի 27-ից։ Նա մահացավ կալանքի ժամկետը հերթական անգամ երկու ամսով երկարացնելուց երկու օր հետո. «Նա տառապում էր սրտի անբավարարվածություն, շաքարային դիաբետ եւ հիպերտոնիկ հիվանդություններով»։

Պաշտպանը, Բաղումյանի մահվան մեջ մեղադրում է գործը քննող քննիչին , դատախազին, Առաջին եւ Վերաքննիչ դատարանների դատավորներին, ովքեր արտոնել են նրա կալանքի ժամկետի երկարացումները՝ անտեսելով առողջական վիճակը։

Ժորժիկ Բաղումյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափերի հարկերի 41 մլն դրամ վճարումից խուսափելու մեջ։

«Մենք բազմիցս հայտարարել էինք, որ եթե նախաքննության մարմինը հնարավորություն կտա համոզվելու դրա առկայության մեջ, համապատասխան գումարը կվճարվի, բայց պաշտպանվելու հնարավորություն ընդհանրապես չէին տալիս»,-ասաց Մուշեղ Շուշանյանը։

Բաղումյանի ընկերությունը էլեկտրական մարտկոցներ էր մատակարարում։ Փաստաբանը համոզված է, որ իրանահայ գործարարին մեկուսացնելուց ցանկանում էին տիրել նրա բիզնեսին. «Նրան մեղադրանք է առաջադրվել մի շարք մարդկանց ցուցմունքների հիման վրա, ովքեր վստահաբար կարող էին շահագրգռված լինել իրեն ունեզրկելու եւ տիրանալու մեջ»։

Իր պաշտպանյալի մահվան առիթով փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է պատրաստում։