A
A
Դավիթ Համբարձումյանը պետք է պատիժ կրի․ Վճռաբեկը որոշում է հրապարակել
Աջակցիր «Ա1+»-ինՎճռաբեկ դատարանը օրինական ուժ է տվել Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու վճռին։
Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Դավիթ Համբարձումյանին 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտել 2025 թվականի հոկտեմբերին՝ 2018 թվականի իրադարձությունների հետ կապված գործով։ 2026 թվականի հունիսին, Վերաքննիչ դատարանը գործն ուղարկվել էր նոր քննության, ինչից հետո նա ազատության մեջ էր:
Վճռաբեկ բողոք էր ներկայացրել դատախազությունը։ Վճռաբեկ դատարանը բողոքը քննել էր գրավոր ընթացակարգով։
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Համբարձումյանը դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Մասիսի համայանքապետի թեկնածու է։