Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Օսկանյանը չի զիջի (տեսանյութ)

Քաղաքականություն
56282d953c004372fb9a3863b69103f5

Երեւանի քաղաքապետ դառնալուց հետո ավագանու ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանը շաբաթվա մեկ կամ երկու օրը պատրաստվում է աշխատանքի գնալ քաղաքային տրանսպորտով։

«Քաղաքապետը պետք է մարդկանց խնդիրներով ապրի»,- այսօր «Մեդիա Կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Վարդան Օսկանյանը։

Նա նաեւ պատրաստվում է վերացնել բյուրոկրատական քաշքշուկները , շաբաթվա մեջ մեկ օր հայտարարել «Բաց դռների օր» եւ դեմ առ դեմ հանդիպել երեւանցիներին.
«Քաղաքապետը պետք է դուրս գա իր աշխատասենյակից եւ տարբեր բնակավայրերում հանդիպի քաղաքացիներին»։

Իսկ չընտրվելու դեպքում՝ ցավ կապրի, որ քաղաքական հակակշիռ չստեղծվեց, սակայն համոզված է, որ հոսանքը իրենց ուղղությամբ է գնում։

Պարոն Օսկանյանի խոսքերով՝ հիմնական խոչընդոտը հիմա քաղաքական մենաշնորհն է, եւ եթե ԲՀԿ-ն հաղթում է, ապա դառնում է քաղաքական եւ տնտեսական հակակշիռ կառավարությանը, ուստի մրցակցային պայմաններում հնարավոր կլինի լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրը։ Իսկ Երեւանի ավագանու ընտրությունները նա որակեց քաղաքական, տնտեսական եւ քաղաքային նշանակության ընտրություն։

Հարցին, թե ԲՀԿ-ի հաղթելու դեպքում արդեն որոշված է, որ քաղաքապետ է դառնալու ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Գուրգեն Արսենյանը, պարոն Օսկանյանը նշեց. «Իմ որոշումից հետո կարող է հարց լուծվել, մնացածն այլեւս երկրորդական է»։

Պարոն Օսկանյանը ուսումնասիրել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի գործողումների ծախսը եւ ապշել։ Ըստ Վարդան Օսկանյանի՝ միայն այդպիսի խնայողություններով կարելի է բյուջեն ավելացնել եւ հարց լուծել։
4 տարի շարունակ 17 ավագանու անդամ ունեցող ԲՀԿ-ն խոստանում է բոլոր հարցերը լուծել այսօր.
«ԲՀԿ-ն այսօր հանդես է գալիս այլընտրանքային դիրքերից»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը։