A
A
Ձյուդոիստները ձեռնունայն կվերադառնան Հունգարիայից
Հայաստանի ձյուդոիստ Հակոբ Առաքելյանին նույնպես չհաջողվեց մեդալ նվաճել Հունգարիայում տեղի ունեցող ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում:
Այսօր կայացած 100 կգ քաշայինների մրցումներում մեր մարզիկն արդեն առաջին մարտում պարտվեց լատվիացի Եվգենի Բորոդավկոյին եւ ավարտեց ելույթները:
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացրած մեր մյուս ձյուդոիստներին՝ Արմեն Նազարյանին, Գոռ Հարությունյանին, Հովհաննես Դավթյանին, Ռաֆայել Դավթյանին եւ Մհեր Կարապետյանին նույնպես չէր հաջողվելհաղթահարել նախնական փուլերի արգելքները: