ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ... ՄԵՂԱՎՈՐՆԵՐ
Աջակցիր «Ա1+»-ին
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը կարող է զրկվել իր հայ դերասաններից:
Ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի նման վտանգ թատրոնի գլխին կախվեց այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում միջին աշխատավարձը ՌԴ-ի բյուջեի հաշվին կարող է հասցվել մինչեւ 300 ԱՄՆ դոլարի:
Հայկական թատրոնի բոլոր դերասանները տիրապետում են ռուսաց լեզվին, շատ ջերմ հարաբերությունների մեջ են ռուսական թատրոնի հետ եւ քիչ չեն ռուսական թատրոն տեղափոխվելու ցանկացողների թիվը: Հայկական թատրոնի դերասանները ստանում են ընդամենը 14 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ:
Ա-Ինֆո գործակալության հաղորդմամբ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Համլետ Մովսիսյանը հույս ունի, որ ՀՀ կառավարությունն էլ իր հերթին համապատասխան քայլեր կձեռնարկի Թբիլիսիի հայկական թատրոնը պահելու համար: Այս առումով պատգամավորը որոշ հանդիպումներ է ունեցել ՀՀ պետական այրերի հետ: