Մոռանում են, որ երկրաբաններ կան
Հայաստանը սողանքային ակտիվ գոտի է,- հիշեցնում է երկրաբան Ռուբեն Յադոյանը: Նա տեղեկացնում է,որ մեր երկրում 3.500-ից ավելի սողանքեր կան,որոնցից 300-ը ակտիվ են ու վտանգավոր:
Սողանքային ակտիվ գոտիներ են հատկապես Տավուշի Սյունիքի,Լոռու մարզերը:
Երկրաբանը վրդովմունքով է նշում,որ մեր կառավարությունը հիշում է սողանքների մասին միայն այն ժամանակ, երբ դրանք արդեն մարդկային կյանքեր են խլած լինում:
«Դիլիջանի սողանքներից հետո նոր միայն սկսեցին գումարներ տրամադրել այն էլ հետևանքները վերացնելու համար»,-նշեց նա:
Պարոն Յադոյանը ցավով է խոսում Հայաստանում երկրաբանների աշխատանքի արժևորման մասին:
«Երևանի շենքերի 90 տոկոսի հիմքը խալխուլ է,որովհետև կառուցելիս մոռանում են,որ երկրաբաններ էլ կան»,-նկատեց երկրաբանը:
Ի դեպ, յուրաքանչյուր տարի,ապրիլի առաջին կիրակին նշվում է երկրաբանի օրը: