Բացել լրահոսը Փակել լրահոսը
878986556_2201180160783246_8375489442225839750_n
A A
Պաշտոնական

Օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ օդանավակայանում իր պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 7-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված օտարերկրյա քաղաքացին հայտնել էր, որ պայուսակից գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի։

Օդանավակայանի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամանման սրահի մաքսային զննման հատվածից քաղաքացու պայուսակը գողացել և 8000 դոլարն ու 50 հազար ռուբլին վերցրել է օտարերկրյա մեկ այլ քաղաքացի։

Համայնքային ոստիկանները նրան հայտնաբերել, գողությունը կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի բաժին։

29-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։