Լեւոն Արոնյանը` 4 լավագույններից մեկն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նաեւ արագ եւ կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակները:
Արագ շախմատի ցուցակը 2845 միավորով դարձյալ գլխավորում է աշխարհի թիվ 1 շախմատիստ Մագնուս Կառլսենը: Մեր առաջատար Լեւոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը` ետ մնալով նաեւ Ալեքսանդր Գրիշչուկից (Ռուսաստան), Սերգեյ Կարյակինից (Ռուսաստան), Հիկարու Նակամուրայից (ԱՄՆ) եւ Վիշվանաթան Անանդից (Հնդկաստան):
Կայծակնային շախմատի ցուցակը գլխավորում է խորվաթ Բրանկո Ռոգուլին, որը վաստակել է 2920 միավոր: Լեւոն Արոնյանն իր վարկանիշով 8-րդն է:
Ի դեպ, Լեւոն Արոնյանը այն 4 շախմատիստներից մեկն է (Մագնուս Կառլսեն, Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա), որոնք բոլոր երեք վարկանիշային աղյուսակներում տեղ է զբաղեցնում առաջին տասնյակում:
Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակով աշխարհի առաջին շախմատիստ է համարվում Մագնուս Կառլսենը, որը ունի 2872 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնում է Լեւոն Արոնյանը` 2809, երրորդ` Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)` 2801: