A
A
Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց
Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:
Մեր շախմատիստը վաստակեց 3 միավոր եւ պահպանեց առաջատարի դիրքը: Նրան կարող է հավասարվել միայն 2 միավոր ունեցող Մագնուս Կառլսենը, որն այս տուրում սպիտակներով հանդիպում է ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: